Երևանի մետրոյի վագոններից մեկում առաջացել է տեղային ծխահարում

06.04.2021, 12:17
Երևանի մետրոյի վագոններից մեկում առաջացել է տեղային ծխահարում
Երևանի մետրոյի վագոններից մեկում առաջացել է տեղային ծխահարում
ԵՐԵՎՆԱ, 6 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին ժամը 20։50–ին Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան ժամանող 3 վագոնանի գնացքի միջանկյալ վագոնում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։

Загружается новость ... "Лево"

Ինչպես Facebook–յան էջում հայտնել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Տաթև Խաչատրյանը արդյունքում առաջացել է տեղային ծխահարում։

«Իրավիճակը վերացվել է մետրոպոլիտենի աշխատակցի կողմից, ով գտնվել է գնացքի մեջ։ Խափանված գնացքը կայարան է մուտք գործել օգնող գնացքի միջոցով՝ ժամը 21:02-ին։ Երթևեկությունը ընթանում է գրաֆիկի համաձայն։

«Հայցում ենք ուղևորների ներողամտությունը», – նշել է Խաչատրյանը։–0–