ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այսօր հրդեհ է բռնվել Երևանի գործող խանութներից մեկում:
Ինչպես հաղորդում է Փրկարար ծառայությունը, հունվարի 19-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ․ Համբարձումյան փողոցում գտնվող մթերային խանութի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։26-ին։ Խանութի տանիքում (մոտ 50 քմ) այրվել են կենցաղային իրեր։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում