422.1
5.07
386.33
+23
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կենտրոնում 24-ամյա աղջկան ծեծել են ու առևանգել

16:47
18 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Օրերս արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Հունվարի 17-ին, ժամը 02.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ 24-ամյա դուստրը հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, տնից դուրս է եկել և չի վերադարձել:

Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ աղջկան առևանգել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Հունվարի 17-ին նա հայտնաբերվել է Շիրակի փողոցում և, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա ավտոմեքենայի սրահում է եղել առևանգված աղջիկը, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն: 

Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է կաթուցիչ՝ մոխրացած հետքերով: 

24-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ հունվարի 16-ին Մաշտոցի պողոտայի ավտոկայանատեղիում 25-ամյա երիտասարդը իր և եղբոր հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև առևանգել է և տեղափոխել Էջմիածին քաղաքի իր տուն, որտեղ կոտրել է իր բջջային հեռախոսը: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով:
Երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:45
11 Մայիսի 2023
Թուրրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում, Կոտայքում և Արարատի մարզում
Թուրրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում, Կոտայքում և Արարատի մարզում
19:35
11 Մայիսի 2023
Երևանի Արցախի պողոտայում նորածին են գտել, նա ողջ է
Երևանի Արցախի պողոտայում նորածին են գտել, նա ողջ է
19:26
11 Մայիսի 2023
Երևանում տրոլեյբուսը բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել, կան տուժածներ
Երևանում տրոլեյբուսը բախվել է էլեկտրասյանն ու բռնկվել, կան տուժածներ
14:51
11 Մայիսի 2023
«Մայր Հայաստան» արձանի հետնամասում տղամարդու դի է հայտնաբերվել
«Հաղթանակ» զբոսայգում տղամարդու դի է հայտնաբերվել
12:13
11 Մայիսի 2023
Երևանում բախվել են Ford Transit–ն ու Renault–ն, կան վիրավորներ (ՖՈՏՈ)
Բախվել են «Ford Transit» և «Renault Logan» մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Գրիգոր Նարեկացի» ԲԿ. ՖՈՏՈ
16:07
10 Մայիսի 2023
Ողբերգական դեպք Երևանում. հայրն ինքնասպան է եղել որդու հրացանով
Ողբերգական դեպք Երևանում. հայրն ինքնասպան է եղել որդու հրացանով
14:41
10 Մայիսի 2023
Մեքենան արգելափակվել է Սևանա լճում, օգնության են հասել փրկարարները
GAZ-2410–ն արգելափակվել է Սևանա լճում
13:54
10 Մայիսի 2023
16–ամյա թոռան մոտ թմրանյութ էր հայտնաբերվել. պարզվեց, որ 64–ամյա պապն է խնդրել փաթեթը փոխանցել իրեն (ՎԻԴԵՈ)
Այնթապում պապը խնդրել է թոռանը թմրանյութով փաթեթ փոխանցել իրեն. ՎԻԴԵՈ
12:52
10 Մայիսի 2023
ՔԿՀ–ի անվտանվության բաժնի ծառայողը փորձել է գումարի դիմաց արգելված իրեր փոխանցել դատապարտյալին
Քրեակատարողական հիմնարկի անվտանվության բաժնի ծառայողը փորձել է գումարի դիմաց արգելված իրեր փոխանցել դատապարտյալին
11:35
10 Մայիսի 2023
Հարվածելով սպանել է 54–ամյա տղամարդուն ու դիակը գցել է ջրափոսը. սարսափելի դեպք Գյումրիում
Գյումրիում 44–ամյա տղամարդը ոգելից խմիչքի ազդեցության տակ ոտքերով ու ձեռքերով հարվածելով սպանել է 54–ամյա տղամարդուն, հետո համաքաղաքացու հետ դիակը գցել են ջրափոսը
17:37
09 Մայիսի 2023
Երևանում Nissan-ը մխրճվել է բանկերից մեկը՝ վրաերթի ենթարկելով հետիոտնի
Երևանում Nissan-ը մխրճվել է բանկերից մեկը՝ վրաերթի ենթարկելով հետիոտնի
16:07
08 Մայիսի 2023
24–ամյա երիտասարդին բերման են ենթարկել մետրոյի «Երիտասարդական» կայարանում ու թմրամիջոց հայտնաբերել (ՎԻԴԵՈ)
24–ամյա երիտասարդին բերման են ենթարկել մետրոյի «Երիտասարդական» կայարանում ու թմրամիջոց հայտնաբերել. ՎԻԴԵՈ)