414.33
4.75
386.75
+25
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի բնակարաններից մեկում մայր և որդու դիեր են հայտնաբերվել

22:15
10 Հունվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Երեկ, հունվարի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 10։50-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 61 խումբը կանչով մեկնել է Արտաշիսյան փողոցի 45/21 շենք, որտեղ բնակարաններից մեկում հայտնաբերել են 2 դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակարանում հայտնաբերել են 72-ամյա Աիդա Բ-ի և 47-ամյա Արթուր Գ-ի դիերը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Կայքի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի էին, և ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց մահվան պատճառը ցրտահարությունն է եղել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
07 Հունիսի 2023
Երևանում զինծառայողն իր տանը ինքնավնասում է կատարել ու մահացել
Զինծառայողը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, հիմա գտնվում էր վերականգնողական արձակուրդում
15:14
07 Հունիսի 2023
Էջմիածնում 46–ամյա տղամարդը ոստիկաններին անձամբ հրավիրել է տուն ու ներկայացրել թմրանյութը (ՎԻԴԵՈ)
Էջմիածնում 46–ամյա տղամարդը ոստիկաններին անձամբ հրավիրել է տուն ու ներկայացրել թմրանյութը. ՎԻԴԵՈ
12:21
07 Հունիսի 2023
Դեբետ գյուղում 11–ամյա աղջնակի դի է հայտնաբերվել. նա հոսանքահարվել է խաղահրապարկում
Դեբետ գյուղում 11–ամյա աղջնակի դի է հայտնաբերվել. նա հոսանքահարվել է խաղահրապարկում
11:56
07 Հունիսի 2023
Իրանի քաղաքացին փորձել է ՀՀ–ից Ավստրալիա տեղափոխել մեթամֆետամինով լցված կազմերով պատրաստված 2 գիրք, որոնց ընդհանուր քաշը կազմել է 1,5 կգ (ՎԻԴԵՈ)
Իրանի քաղաքացին փորձել է ՀՀ–ից Ավստրալիա տեղափոխել մեթամֆետամինով լցված կազմերով պատրաստված  2 գիրք. ՎԻԴԵՈ
11:19
07 Հունիսի 2023
Սպանություն Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով
Նախօրեին երեկոյան սպանություն է տեղի ունեցել Երևանում. սպանվածը հայտնի է քրեական պատմություններով
10:22
07 Հունիսի 2023
20-ամյա երկու երիտասարդ մոլորվել է Բջնի գյուղի սարում
20-ամյա երկու երիտասարդ մոլորվել է Բջնի գյուղի սարում
16:07
06 Հունիսի 2023
23–ամյա երիտասադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը (ՎԻԴԵՈ)
23–ամյա երիտասադը գողացել է հարևանուհու բանկային քարտը, 50 հազ. դրամ կանխիկացրել ու հետ վերադարձրել քարտը. ՎԻԴԵՈ
15:25
06 Հունիսի 2023
Թշնամական հարաբերություններ են ունեցել. տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
Տղամարդն զենք է պատրաստել ու փորձել է սպանել ազգականին
12:53
06 Հունիսի 2023
Փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
Օձերն ակտիվանում են. փրկարարները մեկ օրում հայտնաբերել են 13 օձ, այդ թվում` 3 գյուրզա
22:03
05 Հունիսի 2023
«Վանաձոր» ՔԿՀ-ի կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
Կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել
14:43
05 Հունիսի 2023
Սևանում երիտասարդը հրել գցել է 11–ամյա տղային ու գողացել 4000 դրամը
Ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ անհայտ անձինք Սևան քաղաքի հրապարակի հարակից տարածքում ծեծի են ենթարկել իր 11 տարեկան որդուն և գողացել 4000 դրամը