Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը. երկու մարդ մահացել է

22.05.2023, 09:59
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը. երկու մարդ մահացել է
Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան մոտ 200 մետր գլորվել է ձորը. երկու մարդ մահացել է
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի./Նովոստի-Արմենիա/. նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ճանապարհին, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Մայիսի 21-ին, ժամը 18։58-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել են «Toyota Corolla» (վարորդ՝ Լ․ Ջ․, ծնված 1980 թ․) և «VAZ» (վարորդ՝ Ս․ Ղ․, ծնված 1989 թ․) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մետր գլորվել հարակից ձորը․ ավտոմեքենայի վարորդ Ս. Ղ․-ն և ուղևոր Ա․ Պ․-ն (ծնված 1994 թ․) տեղում մահացել են:

Փրկարարները փակել են «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, դիերը պատգարակով դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։-0-