392.85
6.6
403.01
+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևան–Մեղրի ճանապարհին Nissan–ը դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել Opel–ին. 2 մարդ մահացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

15:48
30 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/.  2021թ. օգոստոսի 29-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Արարատի մարզի 50-ամյա բնակիչը, վարելով «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 184.5-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Արցախի Հանրապետության 48-ամյա բնակչի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով 50-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը,  ինչպես նաև «Nissan Almera» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորները, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն, սակայն ուղևորներից մեկը՝ 45-ամյա տղամարդը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

ДТП Ереван Мегри (1).JPG

«Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

ДТП Ереван Мегри (2).JPG

Կատարվել է դեպքի վայրի զննություն: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ДТП Ереван Мегри (4).JPG

Նախաքննությունը շարունակվում է:

ДТП Ереван Мегри (5).JPG

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:20
21 Հոկտեմբերի 2022
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին Opel-ը բախվել է 38-ամյա հեծանվորդին. վերջինս մահացել է
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին Opel-ը բախվել է 38-ամյա հեծանվորդին. վերջինս մահացել է
21:02
21 Հոկտեմբերի 2022
Տղամարդը շուրջ 1 տարի բռնություն է գործադրել նախկին կնոջ և նրա ծնողների նկատմամբ
Տղամարդը շուրջ 1 տարի բռնություն է գործադրել նախկին կնոջ և նրա ծնողների նկատմամբ
15:25
21 Հոկտեմբերի 2022
Արագածոտնում դպրոցի տնտեսվարը գողացել է դպրոցի սանհանգույցի լվացարանը
Արագածոտնում դպրոցի տնտեսվարը գողացել է դպրոցի սանհանգույցի լվացարանը
12:04
21 Հոկտեմբերի 2022
Սարսափելի դեպք Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ դիեր են հայտնաբերվել
23:27
20 Հոկտեմբերի 2022
Վեճ՝ հարսանիքի ժամանակ. Mercedes-ից կրակել են ու հեռացել (ՎԻԴԵՈ)
Վեճ՝ հարսանիքի ժամանակ. Mercedes-ից կրակել են ու հեռացել. ՎԻԴԵՈ
13:26
20 Հոկտեմբերի 2022
19-ամյա թոռը դանակահարել է 65-ամյա տատիկին. դաժան դեպք Մասիսում
19-ամյա թոռը դանակահարել է 65-ամյա տատիկին. դաժան դեպք Մասիսում
22:48
18 Հոկտեմբերի 2022
14-ամյա և 16-ամյա աղջիկները որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
14-ամյա և 16-ամյա աղջիկները որոնվում են որպես անհետ կորած: ՎԻԴԵՈ
15:35
18 Հոկտեմբերի 2022
200 եվրո է պահանջել. Երևանում տաքսու վարորդը հրաժարվել է վերադարձնել Լեհաստանի քաղաքացու փաստաթղթերը
200 եվրո է պահանջել. Երևանում տաքսու վարորդը հրաժարվել է վերադարձնել Լեհաստանի քաղաքացու փաստաթղթերը
12:43
18 Հոկտեմբերի 2022
Գորիսում կրակոցներ են հնչել
Գորիսում կրակոցներ են հնչել
23:11
17 Հոկտեմբերի 2022
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. հայր և որդին մահացել են
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. հայր և որդին մահացել են
10:24
17 Հոկտեմբերի 2022
Երևանում երթուղային ավտոբուս է վթարի ենթարկվել
Երևանում երթուղային ավտոբուս է վթարի ենթարկվել
13:03
14 Հոկտեմբերի 2022
Ողբերգական դեպք Երևանում. Լեհաստանի քաղաքացին Kia–ով բախվել է 15–ամյա առաքիչի վարած մոպեդին. վերջինս տեղում մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. Լեհաստանի քաղաքացին Kia–ով բախվել է 15–ամյա առաքիչի վարած մոպեդին. վերջինս տեղում մահացել է