Երևան–Իջևան ճանապարհին MAN բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից ու սահել դեպի ձորը (ՎԻԴԵՈ)
20:25
17 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 17-ին, ժամը 14:07-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը (կցորդիչով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել դեպի ձորը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 105-րդ կմ-ին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ալբերտ Ս., ծնված 1947 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթե արգելապատնեշին և սահել դեպի ձորը (մոտ 6 մ)», –նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և սահմանազատել տարածքը:–0–