544.52
6.1
482.47
-1
Եղանակը Երևանում
Հայ

Երևան–Գյումրի ճանապարհին գրանցված ողբերգական ավտովթարի վայրում չեն եղել նախազգուշացնող նշաններ, իրավասուները հրավիրվել են դեպքի վայր

21:11
20 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի հատվածում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ողբերգական ավտովթար. ուղևորատար «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել են ավտոմեքենայի վարորդը, չորս ուղևորներ, իսկ 17 անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական հաստատություններ: 

Ինչպես հաղորդում է ՀՀ դատախազությունը, դեպքի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո հետաքննության, նախաքննության մարմինների կողմից նախաձեռնվել են ողբերգական ավտովթարի հանգամանքները, պատճառները բացահայտելուն, մահացած և մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը պարզելուն ուղղված քննչական և այլ գործողություններ, միջոցներ են ձեռնարկվել տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, հարուցվել է քրեական գործ: 

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ օպերատիվ կերպով դեպքի վայր է մեկնել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը՝ իրականացվող գործողություններին տեղում հետևելու, իրավիճակը և հատկապես ողբերգությանը նպաստող պայմանները, պատճառները գնահատելու անհրաժեշտությունից ելնելով: 

«Այդ նպատակով դատախազության նախաձեռնությամբ դեպքի վայր են հրավիրվել նաև երթեևկության անվտանգության միջոցների ձեռնարկման, դրա հետ կապված ճանապարհաշինարարական նորմերի պահպանման  նկատմամբ հսկողական գործառույթներ ունեցող իրավասու մարմինների պատասխանատու պաշտոնատար անձինք, մասնավորապես ՀՀ ՃՈ ծառայության պետի պաշտոնակատարը, ՀՀ Արագածոտնի մարզպետը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ տնօրենը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:  

Տեղում արձանագրվել է, որ դեպքը տեղի ունեցել Մ-1 ճանապարհի այն հատվածում, որտեղ «Հյուսիս-Հարավ» ճանապարհաշինական ծրագրով նոր կառուցված ճանապարհը որոշակի կորություններով միանում է դեռևս չնորոգված ճանապարհահատվածին: Չնայած տրանսպորտային երթևեկությունն ակնհայտորեն բարդացնող այդ գործոնին՝ դեպքի վայրում բացակայել են երթևեկության՝ սահմանափակող և նախազգուշացնող նշանները, պահպանված չեն եղել ճանապարհաշինարարական համապատասխան նորմերը:    

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հատուկ ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի կոնկրետ տվյալ հատվածի՝ բնականոն երթևեկության համար բարձր ռիսկայնության խնդիրը և հրատապ  դրա չեզոքացման անհրաժեշտության հարցը դատախազության կողմից բարձրացվել էր ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի 1-ին, իրավասու մարմինների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի և այլ կառույցների պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրված խորհրդակցությանը: 

Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ դատախազության հանձնարարությամբ դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է երկու և ավելի մարդու մահ ), այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ -րդ հոդվածի 2-րդ մասով (լեռնահանքային, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ): 

Այսինքն՝ քրեական գործի շրջանակում իրավական գնահատականներ են տրվելու ոչ միայն տրանսպորտային միջոց վարելու, այլ նաև իրավասու շրջանակների կողմից երթևեկության անվտանգության ճանապարհաշինարարական նորմերն ու պահանջները պահպանելու պարտականությունների  կատարմանը: 

«Դեպքի վայր հրավիրված ոլորտային վերոնշյալ պատասխանատուների մասնակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՀՀ Արագածոտնի դատախազությունում կազմակերպել է օպերատիվ խորհրդակցություն, որի ընթացքում մանրամասն քննարկվել են ինչպես ճանապարհի այդ, այնպես էլ մի քանի այլ՝ երթևեկության համար վտանգավոր տեղամասերում ավտովթարների հանգեցնող բոլոր այն խնդիրները, որոնք պայմանավորված են անվտանգության ապահովման պետության պոզիտիվ պարտականությունների կատարման հետ», – նշվում է հաղորդագրության մեջ: 

Մասնավորապես, խնդիր է դրվել այդ ճանապարհային գոտիները կահավորել համապատասխան նշաններով, գծանշումներով, լուսանդրադարձիչներով արագությունը սահմանափակող արհեստական անհարթությամբ, ճանապարհի՝ զառիվար թեքությունները հարթեցնելու նպատակով իրականացնել հողալցման աշխատանքներ: Քննարկվել է նաև այդ և մյուս վտանգավոր հատվածներում արագաչափ սարքերի տեղակայման հնարավորությունը: 

Գլխավոր դատախազի տեղակալի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է մինչև այս աշխատանքներն ավարտելը նշված հատվածներում իրականացնել Ճանապարհային ոստիկանության  խստացված մշտական ծառայություն:     

Հաշվի առնելով նաև հոկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում անցկացված խորհդրակցության ընթացքում ձեռքբերված պահյմանավորվածությունները՝ ՀՀ դատախազությունը հետևողականություն է դրսևորելու նախանշված միջոցառումների իրականացման հարցում՝ անհրաժեշտության դեպքում բարձրացնելով դրանք քրեաիրավական դաշտում գնահատականի արժանացնելու հարցը: 

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից այսօր կրկին, ըստ իրավասությունների ոլորտների, հրատապ և համարժեք միջոցներ ձեռնարկելուն ուղղված միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ    ոստիկանության    պետի     տեղակալին և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի  տեղակալին:–0–

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:38
27 Հունվարի 2022
Տան բակում հայտնաբերվել են կնոջ ոտքերի` ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, կացին. հրապարակվել են Վանաձորում դաժան սպանության հանգամանքները
Տան բակում հայտնաբերվել են կնոջ ոտքերի` ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, կացին. հրապարակվել են Վանաձորում դաժան սպանության հանգամանքները
14:38
26 Հունվարի 2022
Ամուսինը կնոջը սպանել է ու անդամահատել, ոտքերը գտել են տան բակում. ահասարսուռ սպանություն Վանաձորում
Ամուսինը կնոջը սպանել է ու անդամահատել, ոտքերը գտել են տան բակում. ահասարսուռ սպանություն Վանաձորում
10:58
26 Հունվարի 2022
ՌԴ–ից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվել 600 հազար դոլարի 1328 հեռախոս, հարուցվել է քրեական գործ (ՎԻԴԵՈ)
ՌԴ–ից մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծվել 600 հազար դոլարի 1328 հեռախոս, հարուցվել է քրեական գործ. ՎԻԴԵՈ
10:50
26 Հունվարի 2022
Տավուշում մեքենան մոտ 35մ գլորվել է ձորը. 31–ամյա քաղաքացին մահացել է, կան տուժածներ
Տավուշում մեքենան մոտ 35մ գլորվել է ձորը. 31–ամյա քաղաքացին մահացել է, կան տուժածներ
00:44
26 Հունվարի 2022
Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել
Երևանյան լճում տղամարդու դի է հայտնաբերվել
13:14
25 Հունվարի 2022
11 ժամ 50 աստիճան ցրտի պայմաններում. տղամարդն օդանավի շասսիների խցիկում Աֆրիկայից հասել է Հոլանդիա և ողջ է մնացել
11 ժամ 50 աստիճան ցրտի պայմաններում. տղամարդն օդանավի շասսիների խցիկում Աֆրիկայից հասել է Հոլանդիա  և ողջ է մնացել
14:13
24 Հունվարի 2022
Երևանի կենտրոնական փողոցներից մեկով անցնող ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք
Երևանի կենտրոնական փողոցներից մեկով անցնող ստորգետնյա գազատարից տեղի է ունեցել արտահոսք
14:03
24 Հունվարի 2022
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota–ն ու Mercedes–ը, Toyota–ն հայտնվել է կլինիկայի և դեղատան տարածքում
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota–ն ու Mercedes–ը, Toyota–ն հայտնվել է կլինիկայի և դեղատան տարածքում
10:34
24 Հունվարի 2022
Սարսափելի ավտովթար Արագածոտնում. 38–ամյա վարորդը Toyota–ով բախվել է քարերին ու հայտնվել ձորում, նրա դին հայտնաբերվել է մեքենայից դուրս
Սարսափելի ավտովթար Արագածոտնում. 38–ամյա վարորդը Toyota–ով բախվել է քարերին ու հայտնվել ձորում, նրա դին հայտնաբերվել է մեքենայից դուրս
22:57
22 Հունվարի 2022
Երևանում հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս դանակով ինքնասպան է եղել
Երևանում հայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս դանակով ինքնասպան է եղել
21:54
22 Հունվարի 2022
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդն անցել է Կիևյան կամրջի եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
Արտակարգ դեպք Երևանում. տղամարդն անցել է Կիևյան կամրջի եզրագիծն ու սպառնում է ցած նետվել
12:58
21 Հունվարի 2022
Դաժան սպանություն Աբովյանում. 36–ամյա տղամարդու պարանոցը կտրել են
Դաժան սպանություն Աբովյանում. 36–ամյա տղամարդու պարանոցը կտրել են