415.24
4.83
386.52
+25
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հարսանիքն ավարտվել է ծեծկռտուքով, վրաերթի են ենթարկվել քաղաքացիներ, հնչել է կրակոց

14:11
24 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քանի քաղաքացիներից, րոպեների տարբերությամբ, ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ հնչել են կրակոցներ և սպիտակ գույնի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու։

Մինչ ոստիկաններն ու քննիչներն աշխատել են դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ թ տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են վրաերթի ենթարկվելուց հետո։

Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 25-ամյա Քրիստինա Ս․-ն է և 90-ամյա Ծովինար Շ․-ն։

Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կիևյան 1 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ Կիևյան 1 հասցեում գործող «Լա Վիստա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Կ. Մինասյանը, 37-ամյա Դ. Բուռնազյանը, 38-ամյա Ն. Դաբաղյանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են նույն հարսանեկան արարողության մասնակիցներից Երևանի բնակիչ 29-ամյա Ա. Ասատրյանի, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Է. Ասատրյանի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հ. Մանուկյանի հետ։ Վիճաբանությունն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ փոխադարձ հնչեցրել են հայհոյանքներ։

Վիճաբանության ընթացքում Կ․ Մինասյանն իր մոտ պահվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա նստել իր կողմից շահագործվող Opel մակինշի ավտոմեքենան և սկսել անկանոն վարել, այդ ընթացքում վրաերթի ենթարկելով Քրիստինա Ս․-ին և Ծովինար Շ․-ին, այնուհետև հեռացել։ Հասնելով Կոմիտասի պողոտա 16 հասցե այնտեղ ևս կրակոց է արձակել ու վերադարձել է։

Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են վթարված Mercedes մակնիշի ավտոմեքենա, որին, ըստ օպերատիվ տեղեկությունների, բախվել է Կ․ Մինասյանն իր Opel մակնիշի ավտոմեքենայով։

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 պարկուճ, Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրված ծաղկամաններ։

Opel-ի դիմապակու վրա հայտնաբերվել է հող, որն ըստ տեղեկությունների՝ ծաղկամանների միջից է լցվել մեքենայի վրա, երբ մարդիկ, բարկացած, ծաղկամաններ են նետել Opel-ի ուղղությամբ։

Նշված անձինք ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին։

Կայքի տեղեկություններով, վրաերթի ենթարկվածները հարսնաեկան արարողության մասնակիցներից են եղել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:49
27 Մայիսի 2023
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա. ՖՈՏՈ
18:09
26 Մայիսի 2023
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
11:31
26 Մայիսի 2023
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:26
26 Մայիսի 2023
Մեքենան կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել վաղ առավոտյան
12:24
25 Մայիսի 2023
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
12:02
25 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Ստեփանավանում. 32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
11:06
25 Մայիսի 2023
Երևանում և Վանաձորում քամուց ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Քամին ծառեր է տապալել Երևանում և Վանաձորում. ՖՈՏՈ
15:47
24 Մայիսի 2023
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
12:01
24 Մայիսի 2023
Շիրակի մարզում պահարանն ընկել է 5–ամյա աղջնակի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են 5–ամյա աղջնակի կյանքի համար
13:00
23 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանոցում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավան Առինջի գերեզմանոցում
11:09
23 Մայիսի 2023
Գյումրիում քաղաքացին մտել է ոստիկանության «Մուշի» բաժին և սպառնացել նռնակ պայթեցնել
Գյումրիում քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժինը
10:49
23 Մայիսի 2023
Քաջարանի սարալանջում դի է հայտնաբերվել
Քաջարանի սարալանջում 50–ամյա քաղաքացու դի է հայտնաբերվել