«Երազում» գրանցված ողբերգական դեպքի հետքերով. զիպլայնի տնօրենը հաճախորդին օգնելիս սայթաքել է

11.04.2022, 15:46
«Երազում» գրանցված ողբերգական դեպքի հետքերով. զիպլայնի տնօրենը հաճախորդին օգնելիս սայթաքել է
«Երազում» գրանցված ողբերգական դեպքի հետքերով. զիպլայնի տնօրենը հաճախորդին օգնելիս սայթաքել է
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Երազ» այգու տարածքում գտնվող զիպլայնի տնօրեն Հայկ Գրիգորյանը հաճախորդին օգնելիս սայթաքել է և ընկել։

Загружается новость ... "Лево"

Այս մասին ասել է «Երազ» այգու տնօրեն Համլետ Վարդանյանն՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքին, հաղորդում է news.am–ը։

Նշենք, որ նախօրեին հայտնի դարձավ, որ «Երազ» այգու զիպլայնից տղամարդ է ընկել, ով հիվանդանոցում մահացել է։ Ավելի ուշ տղամարդու քույրը հայտնեց, որ նա զիպլայնի տնօրենն է ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով։

«Երազ» այգու տնօրեն Համլետ Վարդանյանը նաև նշել է, որ զիպլայնի տարածքը շուրջ մեկ տարի վարձակալությամբ տրված էր Հայկ Գրիգորյանին։

Ողբերգական դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:–0–