Վաշինգտոնում ուղևորատար ինքնաթիռը բախվել է ռազմական ուղղաթիռի հետ, կան զոհեր (ՎԻԴԵՈ)
30.01.2025,
11:14
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուղևորատար ինքնաթիռը բախվել ուղղաթիռին

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կանզասից Վաշինգտոն ուղևորվող մարդատար ինքնաթիռը վայրէջքի պահին բախվել է Black Hawk ռազմական ուղղաթիռին։
ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ American Airlines ավիաընկերության օդանավում եղել է 60 մարդ և անձնակազմի 4 անդամ։ Ուղղաթիռում եղել է 3 զինվորական։
Ինքնաթիռն ընկել է Պոտոմակ գետը, որը գտնվում է Ռոնալդ Ռեյգանի օդանավակայանի մոտ։
ՏԱՍՍ-ը, վկայակոչելով The Washington Post-ը, հայտնում է, որ ոստիկանությունն արդեն գետից դուրս է բերել մահացածներից ոմանց։