571.37
6.57
484.42
+30
Եղանակը Երևանում
Հայ

Վրեժ. Մալիշկա գյուղում 61–ամյա տղամարդը համագյուղացու կցորդիչի տակ նռնակ է տեղադրել նրան սպանելու համար

14:01
15 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակչի նկատմամբ կատարված սպանության փորձի դեպքի հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Մալիշկա գյուղի 61-ամյա բնակիչը, անձնական հարցերի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, 2021թ. մարտի 7-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, գնացել է վերջինիս առանձնատան հարակից տարածք, որտեղ իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված ու պահված՝ տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութով լիցքավորված, «ՈՒԶՌԳ» տեսակի պայթուցիչով «Ջ-1» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչի բռնակը մալուխով կապել է նռնակին, այնուհետև նռնակը բերելով մարտական վիճակի՝ այն տեղադրել է համագյուղացուն պատկանող կցորդիչի առջևի լծակի վրա, որպեսզի կցորդիչի շարժման դեպքում պայթուցիչը գործարկվի, և նռնակը պայթի:

Հաջորդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ավտոմեքենային միացնելու նպատակով համագյուղացին շարժել է կցորդիչը,  որի հետևանքով նռնակը գործարկվել է ու պայթել՝ վերջինիս պատճառելով բազմաթիվ բեկորային վնասվածքներ:

Պարզվել է նաև, որ վերոնշյալ նռնակից բացի, 61-ամյա տղամարդն ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել նաև այլ զենք ու զինամթերք, որոնք վերջինիս բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 61-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (մահափորձ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:39
22 Հուլիսի 2021
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է.ՎԻԴԵՈ
20:17
21 Հուլիսի 2021
26-ամյա մեծամորցին վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել եկեղեցու սպասքը
26-ամյա մեծամորցին վնասել է Մեծամորի Սուրբ Ղազար եկեղեցու մուտքի դուռը, կոտրել ապակին, տակնուվրա արել եկեղեցու սպասքը
15:37
21 Հուլիսի 2021
Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում
Արշավախումբը բարձրացել է Արագած լեռը` 3300 բարձրության վրա, անդամներից մեկն իրեն վատ է զգացել.ահազանգ ԱԻՆ–ում
14:52
21 Հուլիսի 2021
Դավիթ Բեկ փողոցում օրը ցերեկով Lexus–ի վարորդը կրակել է Opel–ի ուղղությամբ
Դավիթ Բեկ փողոցում օրը ցերեկով Lexus–ի վարորդը կրակել է Opel–ի ուղղությամբ
14:24
21 Հուլիսի 2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.Mercedes–ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում.Mercedes–ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, կա զոհ ու վիրավորներ
13:43
21 Հուլիսի 2021
Ստաս Պիեխայի 7–ամյա որդուն ծեծել են, երեխան հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Ստաս Պիեխայի 7–ամյա որդուն ծեծել են, երեխան հոսպիտալացվել է.ՎԻԴԵՈ
13:06
21 Հուլիսի 2021
Սարսափելի հարձակում Գյումրիում. գիշերվա կեսին մտել են տուն, հրազենի սպառնալիքով պահանջել են գումար և կրակել են ոտքին (ՖՈՏՈ)
Սարսափելի հարձակում Գյումրիում. գիշերվա կեսին մտել են տուն, հրազենի սպառնալիքով պահանջել են գումար և կրակել ոտքին, կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ
15:58
20 Հուլիսի 2021
Մերձմոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ (ՎԻԴԵՈ)
Մերձմոսկվայում միգրանտների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ.ՎԻԴԵՈ
11:00
20 Հուլիսի 2021
Ընկերը հրել, գցել է լողավազանը. հանգստյան գոտում 33–ամյա կնոջ մահվան նոր հանգամանքներ են հրապարակվել (ՖՈՏՈ)
Ընկերը հրել, գցել է լողավազանը. հանգստյան գոտում 33–ամյա կնոջ մահվան նոր հանգամանքներ են հրապարակվել.ՖՈՏՈ
09:15
20 Հուլիսի 2021
Կոտայքի մարզի հանգստյան գոտիներից մեկում 33-ամյա կին է մահացել
Կոտայքի մարզի հանգստյան գոտիներից մեկում 33-ամյա կին է մահացել
23:25
19 Հուլիսի 2021
Երևանի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է, բնակիչները տարհանվում են
Երևանի շենքերից մեկում ուժեղ հրդեհ է, բնակիչները տարհանվում են
18:25
19 Հուլիսի 2021
Ոստիկանը նկատել է, որ մեքենայում 2 անձ թմրանյութ է օգտագործում, ցանկացել է բերման ենթարկել, բայց նրան ծեծել են.միջադեպ Լանջազատում
Ոստիկանը նկատել է, որ մեքենայում 2 անձ թմրանյութ է օգտագործում, ցանկացել է բերման ենթարկել, բայց նրան ծեծել են.միջադեպ Լանջազատում