ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանում առաջիկա օրերին ուժգին քամիներ են սպասվում։
Ինչպես Facebook–յան էջում հայտնել է Վրաստանի շրջակա միջավայրի հարցերով ազգային գործակալությունը, հունվարի 4-5-ին Սև ծովի ափամերձ տարածքներում`Կոլխեթիի, Վերին Իմերեթիի և Գորի-Սուրամի հատվածներում, սպասվում է դեպի արևելք փչող ուժեղ քամի, որի արագությունը կարող է հասնել 30 մ/վ-ի։–0–