Վրաստանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
25.05.2021,
10:57
Վրաստանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 01:43-ին (Գրինվիչի ժամանակով` մայիսի 24-ին, ժամը 21:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 42.41⁰ և արևելյան երկայնության 44.92⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան` Գուդաուրի գյուղից 37 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լուռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:–0–
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լուռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:–0–

