Վրաերթ՝ Իսակովի պողոտայում․ 70–ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

12.11.2024, 13:02
Ողբերգական վրաերթ՝ Իսակովի պողոտայում
Վրաերթ՝ Իսակովի պողոտայում․ 70–ամյա տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Նոյեմբերի 11-ին, ժամը 7.15-ին, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա տղամարդը, վարելով «Մերսեդես» մակնիշի մեքենան, մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 70-ամյա Վահան Հ.-ին, որը շտապօգնության մեքենայում մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: