+20
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանը նկատել է, որ մեքենայում 2 անձ թմրանյութ է օգտագործում, ցանկացել է բերման ենթարկել, բայց նրան ծեծել են.միջադեպ Լանջազատում

18:25
19 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հուլիսի 18-ին ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը Արարատի մարզի Լանջազատ համայնքի տարածքում գտնվող հանգստյան գոտում ծառայություն իրականացնելիս՝ ժամը 20.40-ի սահմաններում, նկատել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մեջ երկու անձինք թմրանյութ են օգտագործում, և ցանկացել է նրանց բերման ենթարկել, սակայն հարակից տաղավարում գտնվող անձինք խոչընդոտել են բերման ենթարկելու գործընթացը, չեն ենթարկվել օրինական պահանջներին, հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը վայր է ընկել, իսկ ուսադիրը պոկվել է, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):

«Նախնական տվյալներով՝ Լանջազատ համայնքում մի խումբ անձինք մասնակցել են խնջույքի, որի ժամանակ նկատել են, որ ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել խնջույքի մասնակիցներից մեկի ընկերոջը: Գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ ներկաները խոչընդոտել են ոստիկանների աշխատանքը, որի ընթացքում հայհոյել են ու հարվածներ հասցրել ոստիկաններից մեկին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Загружается новость ... "Лево"

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրած երկու անձանց ինքնությունը: Վերջիններս որպես կասկածյալ հարցաքննվել են՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ, կատարվել են առերես հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
29 Մարտի 2023
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
21:05
28 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
16:07
28 Մարտի 2023
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
16:00
27 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
15:36
27 Մարտի 2023
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
13:15
27 Մարտի 2023
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
12:25
27 Մարտի 2023
Հաղթանակի կամրջի վրա մեքենա է այրվել (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր Հաղթանակի կամրջի վրա. ՖՈՏՈ
09:47
27 Մարտի 2023
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
15:26
24 Մարտի 2023
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
14:12
24 Մարտի 2023
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ (ՎԻԴԵՈ)
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ. ՎԻԴԵՈ
11:11
24 Մարտի 2023
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
08:05
24 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում