413.47
4
386.35
+18
Եղանակը Երևանում
Հայ

Որդին ստել էր, թե մայրը հանկարծամահ է եղել. դաժան դեպք Գեղարքունիքում

11:13
07 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ մայիսի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

 Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20:50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել,որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լճաշեն բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, և ըստ որդու հատարարության՝ մայրը հանկարծամահ է եղել:

Ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի տան ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 86-ամյա Կատյա Խ.-ի դին՝ դեմքի և պարանոցի շրջաններում բռնության հետքերով:

Տանը մահացածի որդին ոստիկաններին ու քննիչներին փորձել է համոզել, որ մայրը հանկարծամահ է եղել ու մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանները պարզել են, որ որդու հայտնածը չի համապատասխանում իրականությանը:

Դատաբժշիկը հայտնում է, որ մահացածի աչքերի շրջանում առկա են կապտուկներ, քթի և բերանի շրջանում՝ արնանման հետքեր, պարանոցի շրջանում՝ քերծված վերքեր, իսկ աջ ձեռքի հատվածում՝ կապտուկ: Ոստիկանները մահացածի որդուն, Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ին, սպանութուն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ ներկայացրել են Սևանի քննչական բաժին:

Քննիչի որոշմամաբ, Զավեն Խ.-ն ձերբակալվել է:

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքաննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:41
21 Սեպտեմբերի 2023
Երևանում 30-ամյա կին է դանակահարվել
Երևանում 30-ամյա կին է դանակահարվել
15:47
18 Սեպտեմբերի 2023
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
11:01
17 Սեպտեմբերի 2023
Արտառոց դեպք Երևանի մանկապարտեզներից մեկում. աշխատակիցները բռնություն են գործադրում սանի նկատմամբ
Ըստ երեխայի ծնողների, փոքրիկը դեռ երկու տարեկան չկա և դեռ չի խոսում
16:00
15 Սեպտեմբերի 2023
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում (ՎԻԴԵՈ)
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում. ՎԻԴԵՈ
13:57
15 Սեպտեմբերի 2023
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
12:02
15 Սեպտեմբերի 2023
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
10:33
15 Սեպտեմբերի 2023
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
15:49
14 Սեպտեմբերի 2023
23–ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Կիևյան կամրջից
Այսօր Երևանում ինքնասպանություն է կանխվել
15:31
14 Սեպտեմբերի 2023
Երևանում կրակոցներ են հնչել, հարազատ եղբայրներ են հոսպիտալացվել. ԶԼՄ
Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում. հոսպիտալացվածները հարազատ եղբայրներ են
12:33
14 Սեպտեմբերի 2023
Բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
Երևանում բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
10:36
14 Սեպտեմբերի 2023
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
12:28
13 Սեպտեմբերի 2023
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել