+19
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգություն Վանաձորում․ տղամարդը, երթուղայինի հետևից վազելիս, վայր է ընկել, գլուխը հարվածել և տեղում մահացել է

14:25
17 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունվարի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։40-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Համբարձումյան 9 հասցե, որտեղ կանգառում հայտնաբերել է տղամարդու դի։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Վանաձորի բնակիչ 77-ամյա Լյովա Մ․-ն է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վերջինս երթուղային տաքսու հետևից վազելիս վայր է ընկել, գլխի շրջանում հարվածել տրանսպորտային միջոցների համար կառուցված կանգառի մետաղական նստարանի ակյունակին, ինչի հետևանքով տեղում մահացել է։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
29 Մարտի 2023
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Էլեկտրական ենթակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
21:05
28 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
Ֆիզկուլտ ինստիտուտում 21-ամյա ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի 72-ամյա վարիչին
16:07
28 Մարտի 2023
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
60–ամյա հարևանուհին հուշանվեր դաշույնով դանակահարել է 19–ամյա երիտասարդին
16:00
27 Մարտի 2023
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում. 4 մարդ տեղափոխվել է ոստիկանության բաժին
15:36
27 Մարտի 2023
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
Հարվածել են պարեկներին, կիրառվել է արցունքաբեր գազ. Գեղարքունիքում 3 տղամարդ ծեծել են պարեկներին ու վնասել մեքենան
13:15
27 Մարտի 2023
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
Գեղարքունիքում 31–ամյա պարեկը հանկարծամահ է եղել, նա մեկ օր առաջ նշանադրվել էր
12:25
27 Մարտի 2023
Հաղթանակի կամրջի վրա մեքենա է այրվել (ՎԻԴԵՈ)
Արտակարգ դեպք է տեղի ունեցել այսօր Հաղթանակի կամրջի վրա. ՖՈՏՈ
09:47
27 Մարտի 2023
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
Երևանում 40-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը
15:26
24 Մարտի 2023
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
Ադրբեջանում գրանցված 6 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Արցախում
14:12
24 Մարտի 2023
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ (ՎԻԴԵՈ)
Վարդենիսում 37–ամյա կինը, զուգագուլպան դեմքին, դեզոդոր է փչել 31–ամյա կնոջ դեմքին ու հափշտակել 70 հազ. դրամ. ՎԻԴԵՈ
11:11
24 Մարտի 2023
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
Արմավիրում 47–ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ
08:05
24 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանում