Ողբերգություն՝ օդանավակայանում․ աշխատակիցը մահացել է՝ հայտնվելով ինքնաթիռի և ծառայողական մեքենայի արանքում

07.11.2024, 15:45
Ողբերգություն՝ օդանավակայանում
Ողբերգություն՝ օդանավակայանում․ աշխատակիցը մահացել է՝ հայտնվելով ինքնաթիռի և ծառայողական մեքենայի արանքում

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ողբերգական դեպք է տեղի ունեցել Հելսինկի-Վանտաա օդանավակայանի աշխատանքային տարածքում, աշխատակիցը մահացել է՝ ինքնաթիռի զուգարանը դատարկելու ժամանակ հայտնվելով ինքնաթիռի և ծառայողական մեքենայի արանքում, հայտնում է kp.ru–ն՝ հղում անելով Aviation24.be-ին։

Նշվում է, որ ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ շաբաթ օրը, Տոկիոյից ժամանած Finnair-ի ինքնաթիռում աշխատանքների ժամանակ։ Քարշակի ժամանակ ինքնաթիռը բախվել է օդանավերի զուգարանները մաքրող մեքենային, ինչի հետևանքով տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել։

Ոստիկանության կոմիսար Օլավի Մերիհարան ասել է, որ սա շատ հազվադեպ դեպք է և ընդգծել, որ օդանավակայաններում սովորաբար անվտանգության խիստ միջոցներ են կիրառվում:

Կարդացեք՝ նաև «Առյուծը մոր մոտից փախցրել է 7 տարեկան աղջկան և հոշոտել»