Ողբերգական վրաերթ Երևանում. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի

13.04.2021, 00:43
Ողբերգական վրաերթ Երևանում. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի
Ողբերգական վրաերթ Երևանում. ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնի

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ ապրիլի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:  

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած Mercedes CLՏ 550 մակնիշի 01 MՏ 333 համարանիշի ատվոմեքենայով, Արշակունյաց պողոտայում, «Երևան մոլի» դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի:  

Վարորդը փախուստի չի դիմել, զանգահարել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածին բժիշկների հետ տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը ճանապարհին՝ գիտակցության չգալով, մահացել է:  

Փաստի առթիվ հարուցվել է ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):   Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:  

Ոստիկանությունն ու քննչական բաժին պարզում են մահացածի ինքնությունը:  

Կայքի տեղեկություններով, վարորդը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն է, ով ապրիլի 12–ին ծանրամարտի Հայաստանի հավաքականի հետ վերադարձել էր Երևան՝ Մոսկվայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո:–0–