425.62
4.27
394.46
+6
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական վրաերթ Երևանում. Ֆրանսիայի 73–ամյա քաղաքացին տեղում մահացել է

21:25
25 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հունիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15։05-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ Բեդրոս Գորիչյանն իր վարած Ford մակնիշի ավտոմեքենայով Նուբարաշեն վարչական շրջանի 9 և 14 շենքերի խաչմերուկում՝ Նուբարաշենի թաղապետարանի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին՝ 73-ամյա Վարդուհի Հակոբյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է ոստիկանություն, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Վահրամ Խաչատրյանի գլխավորությամբ, վարորդին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք, քանի որ դեպքի վայր էին ժամանել նաև մահացածի հարազատները, և չէր բացառվում, որ նրանք հաշվեհարդար կտեսնեին վարորդի նկատմամբ։

Կայքի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը նաև Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի էր և եկել էր անձնագրային բաժանմունք՝ անձնագիրը ստանալու, քանի որ 2 օրից մեկնելու էր Ֆրանսիայի Հանրապետություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:02
28 Մարտի 2024
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունքը․ Հրազդանի սպանությունը բացահայտվել է
Հարվածներ է հասցրել տղամարդուն, պառկեցրել մահճակալին, մաքրել հատակի և տղամարդու դեմքի արյունքը
11:47
28 Մարտի 2024
27–ամյա երիտասարդն օրը ցերեկով փողոցում դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Երիտասարդը թիկունքից հարվածել նախկին կնոջ մեջքին, սրտին և աջ ոտքին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը
15:35
27 Մարտի 2024
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող (ՎԻԴԵՈ)
20–ամյա որդին հոր տնից շուրջ 2 միլիոն դրամի ոսկեղեն և փող․ ՎԻԴԵՈ
15:09
27 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ 1 մարդ տեղում մահացել է, կա 5 վիրավոր (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքում
12:47
27 Մարտի 2024
Այգում մոտեցել է ԱՄՆ քաղաքացուն, ատրճանակով հարվածել գլխին ու հափշտակել պայուսակը․ կասկածյալին որոնում են (ՖՈՏՈ)
Փողոցում քաղաքացիներից մեկը վազել է երիտասարդի հետևից, սակայն նա փախուստի ընթացքում պայուսակից հանել է դրամապանակը, որում եղել է կանխիկ գումար և բանկային քարտ․ ՖՈՏՈ
16:07
26 Մարտի 2024
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ (ՎԻԴԵՈ)
Բացառիկ տեսանյութ․ ինչպես է BMW–ն մխրճվում բենզալցակայանի մեջ
14:00
26 Մարտի 2024
Հրացաններ ու ատրճանակ․ ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
Ապօրինի պահվող զենքեր են հայտնաբերվել
14:38
25 Մարտի 2024
Երևանում 40–ամյա տղամարդը դանակահարել է հարևան կնոջն ու դստերը․ կինը մահացել է
Ասում են, որ դանակահարոդն օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել
13:22
25 Մարտի 2024
Ողբերգական ավտովթար․ Mitsubishi–ն հարվածել է ZIL–ին, 34–ամյա վարորդը մահացել է (ՖՈՏՈ)
34–ամյա վարորդը տեղում մահացել է․ ՖՈՏՈ
10:51
25 Մարտի 2024
Սպառնացել են նռնակով պայթեցնել ոստիկանության շենքը. նոր մանրամասներ զինված հարձակումից (ՎԻԴԵՈ)
Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած զինված հարձակումից․ ՎԻԴԵՈ
22:38
24 Մարտի 2024
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ