Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. դի է հայտնաբերվել

05.05.2023, 11:38
«Զվարթնոց» օդանավակայանում մահ է գրանցվել
Ողբերգական դեպք «Զվարթնոց» օդանավակայանում. դի է հայտնաբերվել
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 22։55-ի սահմաններում «Զվարթնոց» օդանավակայանի «Ավիաբուժ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սահմանապահ գոտում դի կա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի 65–ամյա բնակիչ ն է, ով Երևան-Մինվոդի չվերթի հաշվառումից հետո անցել է սահմանապահ գոտի, որտեղ ինքնազգացողությունը վատացել է և գրանցվել նրա կենսաբանական մահը։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–