ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ ապրիլի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 18:50-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում գտնվող «Երազ» այգուց մի տղամարդու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ:
Այդ քաղաքացին «Երազ» այգու տարածքում գործող՝ մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիպլայնից վայր է ընկել: Վիրավորը, հիվանդությունը գիտակցության չգալով, մահացել է: Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում