ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում