ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Թևոսյան փողոցի 8/2 հասցեի դիմաց քաղաքացին հանկարծամահ է եղել։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենան, որի մեջ հայտնաբերվել է վարորդի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը, ով Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Հակոբ Գ-ն է, ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել ծառին։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում