ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ողբերգական դեպք է տեղի ուենցել Վանաձորում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։
Ժամը 09։23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտակայքում բեռնիչը կողաշրջվել է. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բեռնիչից դուրս են բերել Ա․ Պ․-ի (ծնված 1958 թ․) դին։–0–