Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 2–ամյա երեխան ընկել է տան բակում տեղադրված ջրով տարայի մեջ ու ջրահեղձ եղել
15.05.2023,
13:30
Իսկական ողբերգություն Արմավիրի մարզում. 2–ամյա երեխան ընկել է տան բակում տեղադրված ջրով տարայի մեջ ու ջրահեղձ եղել

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի գյուղերից մեկից է` 2–ամյա տղա։
Ոստիկանները նաև պարզել են, որ երեխան գյուղի տներից մեկի բակում անզգուշաբար վայր է ընկել ջրով լցված տարայի մեջ և ջրահեղձ եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–