Ողբերգական ավտովթար՝ Երևանում․ 80–ամյա վարորդը տեղում մահացել է (ՖՈՏՈ)
05.12.2024,
19:41
Սարսափելի ավտովթար՝ Երևանում․ 80–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունցել Երևանում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 10:30-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Մ․Ս․–ի վարած «Mercedes» մակնիշի և 80-ամյա Վ․Ա․–ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:Վթարի հետևանքով Վ. Ա․–ն տեղում մահացել է, 1 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։