ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Արխաշամներ կոչվող հանդամասում դաշտամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, УАЗ 469 (Վիլիս) մակնիշի ավտոմեքենան մոտ 6 մետր գլորվել և կողաշրջվել է։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ջերմուկ» բժշկական կենտրոն։ Ճանապարհին վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները։
Загружается новость ... "Лево"
Օպերատիվ են գործել Ջերմուկի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին Ջերմուկի հիվանդանոցում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Վայք» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-