Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է

14.10.2021, 11:12
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 23–ամյա երիտասրադը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 01։00-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Կոտայք-Կապուտան գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում։ 

Վթարի հետևանքով Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Լիպարիտ Արտուշյանը և Շիրակի մարզի բնակիչ՝ 23-ամյա Սահակ Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց Ս. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–