409.81
6.55
395.19
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 18-ամյա քաղաքացի է մահացել

10:15
06 Սեպտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18:45-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Ford Transit» (վարորդ՝ Ռ․ Բ․, ծնված 1996 թ․) և «Howo» (վարորդ՝ Գ․ Կ․) մակնիշների բեռնատարները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ. Բ․-ն տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Ի. Մ.-ին (ծնված 2004 թ.), Ա․ Ա․-ին (ծնված 2005 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ Ի. Մ․-ն մահացել է, իսկ Ա. Ա․-ի և Ռ. Բ․-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:45
17 Նոյեմբերի 2022
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Պեմզաշենում. հրապարակվել են սարսափելի դեպքի բոլոր մանրամասները (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Պեմզաշենում. հրապարակվել են սարսափելի դեպքի բոլոր մանրամասները. ՎԻԴԵՈ
23:28
12 Նոյեմբերի 2022
Պեմզաշենում կնոջ և նրա երկու երեխաների դաժան սպանության կասկածյալը խոստովանել է կատարածը, ևս մեկ անձ որոնվում է
Պեմզաշենում կնոջ և նրա երկու երեխաների դաժան սպանության կասկածյալը խոստովանել է կատարածը, ևս մեկ անձ որոնվում է
20:07
12 Նոյեմբերի 2022
Բացահայտվել է Պեմզաշենում մոր և նրա երկու զավակների դաժան սպանության դեպքը, կա ձերբակալված
Բացահայտվել է Պեմզաշենում մոր և նրա երկու զավակների դաժան սպանության դեպքը, կա ձերբակալված
22:37
11 Նոյեմբերի 2022
32-ամյա կինն Արագածոտնում ինքնասպան է եղել՝ թողնելով նամակ. հայտնի է դրա բովանդակությունը
Ինքնասպանություն Արագածոտնում. 32-ամյա կինը մահից առաջ նամակ է թողել
17:16
11 Նոյեմբերի 2022
Ոստիկանությունը խոստանում է դրամական պարգև Պեմզաշենում 31-ամյա մոր և նրա երկու երեխաների դաժան սպանության մասին տեղեկատվության համար (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը խոստանում է դրամական պարգև Պեմզաշենում 31-ամյա մոր և նրա երկու երեխաների դաժան սպանության մասին տեղեկատվության համար. ՎԻԴԵՈ
18:59
10 Նոյեմբերի 2022
Հայաստանում 14 մարդ թունավորվել է շմոլ գազից, այդ թվում՝ երեխաներ
Հայաստանում 14 մարդ թունավորվել է շմոլ գազից, այդ թվում՝ երեխաներ
14:29
10 Նոյեմբերի 2022
Հայտնի են դաժան մանրամասներ Շիրակում տեղի ունեցած մոր և նրա երեխաների սպանության դեպքից
Հայտնի են դաժան մանրամասներ Շիրակում տեղի ունեցած մոր և նրա երեխաների սպանության դեպքից
11:32
10 Նոյեմբերի 2022
Ողբերգական ավտովթար Արագածոտնում. Ford–ը մխրճվել է «ԿԱՄԱԶ»–ի մեջ, 1 մարդ տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Արագածոտնում. Ford–ը մխրճվել է «ԿԱՄԱԶ»–ի մեջ, 1 մարդ տեղում մահացել է
21:27
09 Նոյեմբերի 2022
Շիրակում կնոջ ու նրա երկու երեխաների սպանության դաժան դեպքի հետքերով. նրանց վրա եղել են կտրած-ծակած վնասվածքներ
Շիրակում կնոջ ու նրա երկու երեխաների սպանության դաժան դեպքի հետքերով. նրանց վրա եղել են կտրած-ծակած վնասվածքներ
17:22
09 Նոյեմբերի 2022
Շիրակի մարզի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ, 12 և 8 տարեկան երեխաների դիեր
Շիրակի մարզի տներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ, 12 և 8 տարեկան երեխաների դիեր
13:58
09 Նոյեմբերի 2022
Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ճանապարհին. 8 տուժածից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ճանապարհին. 8 տուժածից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈ