Վնասված տանիքներ, մեքենաներ, կոտրված ծառեր ու էլեկտրալարեր. Երևանում և մարզերում գրանցվել են վնասներ քամու հետևանքով (ՖՈՏՈ)

12.07.2022, 13:30
Վնասված տանիքներ, մեքենաներ, կոտրված ծառեր ու էլեկտրալարեր. Երևանում և մարզերում գրանցվել են վնասներ քամու հետևանքով. ՖՈՏՈ
Վնասված տանիքներ, մեքենաներ, կոտրված ծառեր ու էլեկտրալարեր. Երևանում և մարզերում գրանցվել են վնասներ քամու հետևանքով (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի./Մովոստի–Արմենիա/. Հուլիսի 11-ին, ժամը 19։50-ից 23։45-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն, Աջափնյակ, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան քաղաքի մի շարք փողոցներում վնասվել են շինությունների տանիքներ, գովազդային վահանակներ, ավտոմեքենաներ, կոտրվել են ծառեր և պոկվել էլեկտրական լարեր, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը։

 - рис.1

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, տարածքների սահմանազատման, գովազդային վահանակների ամրացման, ապամոնտաժման աշխատանքներ. զոհեր և տուժածներ չկան:–0–

 - рис.2