Վերցրել է ոստիկանի ինքնաձիգը և կրակոցներ արձակել․ մանրամասներ ոստիկանության բաժնում գրանցված միջադեպից

20.07.2024, 11:21
Մանրամասներ են հրապարակվել ոստիկանության բաժնում հնչած կրակոցների դեպքից
Վերցրել է ոստիկանի ինքնաձիգը և կրակոցներ արձակել․ մանրամասներ ոստիկանության բաժնում գրանցված միջադեպից

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է հայտնում գիշերը Կոտայքում տեղի ունեցած միջադեպից։

Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, հուլիսի 20-ին՝ 00:50 սահմաններում, ահազանգով ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել օտարերկրա մի քաղաքացի:

Նա, ըստ նախնական տեղեկությունների, ինքնավնասման նպատակով, վերցրել է ոստիկաններից մեկի ինքնաձիգը և կրակոցներ արձակել։

«Արդյունքում վնասվածքներ են ստացել նա և ոստիկանության 2 ծառայող։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն», – նշել է Սարգսյանը։