413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Վեճ, կրակոց, վրաերթ. Երևանում 26–ամյա երիտասարդն իսկական իրարանցում է առաջացրել (ՎԻԴԵՈ)

14:34
02 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 23-ի գիշերը ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կոմիտասի պողոտայում կրակոցներ են հնչել։

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, րոպեներ անց բաժնում նոր հաղորդումներ ստացվեցին։ Հայտնում էին, որ Կիևյան փողոցում մի տղամարդ «Օպելն» անկանոն է վարում, վրաերթի ենթարկված անձինք կան։ Հաջորդ ահազանգը «Արմենիա» բժշկական կենտրոնից էր. վրաերթի ենթարկված 25 և 90 տարեկան երկու կանայք տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր:

Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ Կիևյան փողոցի ռեստորաններից մեկում մի խումբ անձինք վիճել էին, հայհոյել ու ծեծել իրար։ Մասնակիցներից 26-ամյա մի երիտասարդ գազային ատրճանակից կրակել էր, ապա նստել «Օպելն» ու սկսել անկանոն վարել՝ այդ ընթացքում վրաերթի ենթարկելով երկու կանանց, նաև բախվել էր մի «Մերսեդեսի»։ Ըստ տեղեկությունների՝ նա վարելիս ևս ատրճանակից կրակել էր։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվել է: Նա կալանավորվել է։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է պարկուճ։

Հանգամանքները պարզվում են Արաբկիրի քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:26
29 Մայիսի 2023
28–ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
28–ամյա Կարեն Ասոյանը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը. ՎԻԴԵՈ
20:49
27 Մայիսի 2023
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա. ՖՈՏՈ
18:09
26 Մայիսի 2023
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
11:31
26 Մայիսի 2023
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
10:26
26 Մայիսի 2023
Մեքենան կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել վաղ առավոտյան
12:24
25 Մայիսի 2023
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
12:02
25 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Ստեփանավանում. 32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
11:06
25 Մայիսի 2023
Երևանում և Վանաձորում քամուց ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Քամին ծառեր է տապալել Երևանում և Վանաձորում. ՖՈՏՈ
15:47
24 Մայիսի 2023
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
12:01
24 Մայիսի 2023
Շիրակի մարզում պահարանն ընկել է 5–ամյա աղջնակի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են 5–ամյա աղջնակի կյանքի համար
13:00
23 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանոցում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավան Առինջի գերեզմանոցում
11:09
23 Մայիսի 2023
Գյումրիում քաղաքացին մտել է ոստիկանության «Մուշի» բաժին և սպառնացել նռնակ պայթեցնել
Գյումրիում քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ ոստիկանության «Մուշի» բաժինը