441.52
4.45
403.58
+4
Եղանակը Երևանում
Հայ

Վարդենիսում 31–ամյա տղամարդը հեռուստացույց է գողացել ու նվիրել զոքանչին (ՎԻԴԵՈ)

20:44
30 Հունվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 31-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Քրեական հետախույզները ճշտեցին, թե խոսքը որ տան մասին է, զրուցեցին տուժողի հետ։
Պարզվեց, որ հունվարի 23-ի երեկոյան, օգտվելով նրա բացակայությունից, հարմարեցված գործիքով բացել էին տան դուռը, հափշտակել հեռուստացույց և ոգելից խմիչք։ Ըստ տանտիրոջ՝ վնասի չափը մոտ 400 000 դրամի էր։

Հունվարի 25-ին, բնակարանային գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին:

«31-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։ Պարզվել է, որ նա խմիչքները տեղափոխել է նույն գյուղի մեկ այլ բնակչի տուն, իսկ հեռուստացույցը նվիրել է զոքանչին։ Բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Գողոնը հայտնաբերվել է։ Կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին
19:37
11 Մարտի 2024
«Արծվի թևեր»-ի մոտ վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
Վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
14:50
11 Մարտի 2024
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
11:29
11 Մարտի 2024
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդը տեղում մահացել է․ սարսափելի ավտովթար Արարատի մարզում (ՖՈՏՈ)
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս․ ՖՈՏՈ
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
19:37
06 Մարտի 2024
Գեղարքունիքում մեքենաներ են բախվել․ կա զոհ և հինգ վիրավոր
Գեղարքունիքում մեքենաները բախվել ու ջարդուփշուր են եղել․ կա զոհ և հինգ վիրավոր
14:47
06 Մարտի 2024
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել․ դեպքի վայրում է փրկարարների 3 մարտական հաշվարկ
Քաղաքացին բարձրացել է Արագած լեռն ու առատ ձյան պատճառով չի կարողանում իջնել