+12
Եղանակը Երևանում
Հայ

Վաղարշապատում տղամարդը գումարի դիմաց փորձել է ծծմբաթթու լցնել ծանոթի կնոջ դեմքին

15:11
27 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու կողմից Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի վերաբերյալ հանգամանքները, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչի պատվերով նույն քաղաքի 43–ամյա բնակչի կազմակերպմամբ, գումարի դիմաց ծծմբական թթու լցնելու եղանակով այլանդակել վերջինիս կնոջ՝ նույն քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքը: Պատվերը կատարելու նպատակով, 32-ամյա տղամարդը 2022թ. հոկտեմբեր ամսին, նախապես իր հետ վերցնելով ծծմբական թթու լցրած ներարկիչը, մի քանի անգամ գնացել է 41-ամյա կնոջ բնակության վայր, հանցավոր արարքն իրագործել չի կարողացել՝ մի դեպքում կնոջ՝ տանը չլինելու պատճառով, իսկ մյուս դեպքում՝ քանի որ ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է նախապես լուծույթով լցված ներարկիչը:

Վարույթից՝ 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցելու փորձի վերաբերյալ անջատված մասով 32-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով (առողջությանը ծանր վնաս պատճառելու փորձ):

Загружается новость ... "Лево"

Միջնորդություն է հարուցվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան 32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու մասին, որը բավարարվել է:

Այդ մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեկան վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթի մյուս մասի շրջանակներում վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։

Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել մերձավոր ազգական հանդիսացող կնոջը ծանր մարմնական վնասված հասցնելու փորձի կազմակերպման և միջնորդության համար, իսկ 43-ամյա բնակչին՝ այդ հանցավոր արարքի կատարումը պատվիրելու համար։ Նա մեղադրվում է նաև խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար։

Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք մերժվել են, ինչից հետո 43-ամյա բնակիչը կատարել է առերևույթ ևս մեկ հանցավոր արարք։

Նշված քրեական վարույթին միացված այլ վարույթներով քննության առարկա են նաև մի քանի այլ հանցագործությունների՝ ավտոմեքենայի հրկիզման փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և իրացման, Վաղարշապատի մթերային խանութներից մեկից մի քանի տուփ ծխախոտի հափշտակության դեպքեր։

Այս մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:03
22 Մարտի 2023
Երևանում 40-ամյա տղամարդը մեքենա էր փախցրել ու նույն օրը բռնվել (ՎԻԴԵՈ)
Երևանում 40-ամյա տղամարդը մեքենա էր փախցրել ու նույն օրը բռնվել. ՎԻԴԵՈ
10:56
22 Մարտի 2023
Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը
Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը
10:40
22 Մարտի 2023
Մեքենան ջարդուփշուր է եղել. Գյումրիում ավտովթարի հետևանքով կան զոհեր (ՖՈՏՈ)
Գյումրիում խոշոր ավտովթարի հետևանքով կան զոհեր, տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈ
20:06
21 Մարտի 2023
ՀՀ-ում 53-ամյա կինը զբաղվել է թմրանյութերի իրացմամբ (ՎԻԴԵՈ)
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր. ՎԻԴԵՈ
16:25
21 Մարտի 2023
Սյունիքում նորածնի դիակի հայտնաբերման հետքերով. մարմնի մոտ հայտնաբերվել է սավան, պարկ, որի մեջ և կողքին եղել են խաղալիք, սննդի մնացորդներ
Նորածնի մարմնի մոտ հայտնաբերվել է սավան, պարկ, որի մեջ և կողքին եղել են խաղալիք, սննդի մնացորդներ
13:37
21 Մարտի 2023
Ողբերգական դեպք Երևանում. գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
Ողբերգական դեպք Երևանում. գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
12:37
21 Մարտի 2023
Սյունիքի անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
Սյունիքի անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
10:41
21 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. ՖՈՏՈ

09:13
21 Մարտի 2023
Երևանի փողոցներից մեկում մասնակի փլուզում է տեղի ունեցել (ՖՈՏՈ)
Այսօր առավոտյան մասնակի փլուզում է տեղի ունեցել Երևանում. ՖՈՏՈ
21:57
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սայթաքել ու վնասել է արմունկը
21:38
20 Մարտի 2023
Քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
Այս պահին քաղաքացին սպառնում է նետվել Հաղթանակ կամրջից, նա պահանջ է ներկայացրել
17:24
20 Մարտի 2023
Ողբերգական դեպք Էջմիածնում. չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում