8 տարեկան աղջկան տարել է տուն ու մերկացրել. 55–ամյա տղամարդը կասկածվում է անչափահասի երեխայի նկատմամբ սեռական գործողություններ կատարելու մեջ

28.12.2021, 13:11

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ ոստիկանության Մասիսի բաժին դիմած Արարատի մարզի գյուղերից մեկի բնակչի ահազանգի փաստով:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը 31-ամյա բնակչուհին հայտնել է, որ հարևանը այս տարվա ամռանը իր 8 տարեկան աղջկան կանչել է իր տուն, կատարել սեռական բնույթի ոտնձգություններ, ինչից հետո երեխան այս պահին գտնվում է ծանր հոգեբանական վիճակում:

Ոստիկանները պարզել են, որ Արարատի մարզի 8-ամյա աղջնակը իր մայրիկին պատմել է, որ ամռան ամիսներին իրենց հարևանը իրեն տարել է իրենց տուն, որտեղ մերկացրել է ու ցուցադրել սեռական օրգանը և առաջարկել կպնել դրան, որը կատարվել է մի քանի անգամ: Արարատի մարզի ոստիկանները կասկածյալ 55-ամյա տղամարդուն հայտնաբերել են ու բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:

Կայքի տեղեկություններով՝ նա խոստովանել է իր արարքը, որից հետո ձերբակալվել է: Նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

 Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–