Ուշադրություն, տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են Երևանում մեքենայից գողություն կատարելու մեջ (ՎԻԴԵՈ)
10:50
05 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսագրություն, որում երևում է, թե ինչպես մի խումբ երիտասարդներ գողություն են կատարում Երևանի փողոցներից մեկում կայանված ավտոմեքենայից։
Загружается новость ... "Лево"
Ոստիկանությունից նշում են, որ տեսագրությունում պատկերված անձինք կասկածվում են Երևանի Տերյան փողոցում կայանված Dodge մակնիշի ավտոմեքենայի սրահից տարբեր իրերով պայուսակ գողանալու մեջ։
«Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա կամ կենտրոնական բաժին կամ զանգահարել 1–02 հեռախոսահամարով։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–