Ուժեղ քամու հետևանքով Լոռիում և Գեղարքունիքում վնասվել են մեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր (ՖՈՏՈ)
19.12.2024,
10:33
Ուժեղ քամու հետևանքները մարզերում․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Դեկտեմբերի 18-ին, ժամը 22:53-ից սկսած Լոռու և Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով Վանաձոր քաղաքում, Տաշիր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան և Մարտունի-Սևան ավտոճանապարհներին վնասվել են թիթեղներ, ավտոմեքենաներ, գազատար խողովակներ, էլեկտրական լարեր և տապալվել են ծառեր, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խումբ։
Փրկարարներն իրականացրել են սահմանազատման, թիթեղների ապամոտնաժման, տապալված ծառերի մասնատման և ավտոճանապարհներից հեռացման աշխատանքներ: