626.73
6.99
533.84
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում (ՖՈՏՈ)

11:15
17 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ինչպես և կանխատեսվել էր, հանրապետության շրջանների մեծ մասում այս պահին առկա են ուժեղ քամիներ, որոնց արագությունն առանձին հատվածներում հասնում է 25մ/վրկ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Ուժգին քամիներ կան նաև մայրաքաղաքում, որոնք Չարբախի հատվածում արդեն առաջացրել են ավերածություններ»,– նշվում է կենտրոնի Facebook–յան էջում։

Մինչև կեսօր ուժեղ քամիները դեռևս կպահպանվեն, իսկ կեսօրից հետո դրանց ուժն աստիճանաբար կթուլանա։
Ինչպես նախօրեին հայտնել էր Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը, փետրվարի 17-ին Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք։

Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատյան դաշտում սպասվում է քամու ուժգնացում պոռթկումները 25-30մ/վրկ, Երևանում 20-25մ/վրկ։

Երևանում փետրվարի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին՝ թաց ձյուն, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 17-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։

Հանրապետության տարածքում փետրվարի 21-ի գիշերը՝ առանձին շրջաններում, 17-20-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-20-ին՝ լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 16-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-ին` 20-25, 17-ին` 25-30մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-21-ին աստիճանաբար կնվազի 13-16 աստիճանով։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:29
05 Ապրիլի 2021
Երևանի կենտրոնում երկու երիտասարդներ փորձել են մեքենայից գողություն անել ու տեղում բռնվել են (ՎԻԴԵՈ)
Երևանի կենտրոնում երկու երիտասարդներ փորձել են մեքենայից գողություն անել ու տեղում բռնվել են. ՎԻԴԵՈ
13:52
05 Ապրիլի 2021
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 36–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 աղջիկների, ապա բախվել էլեկտրասյանն ու ծաղկի սրահին
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 36–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 աղջիկների, ապա բախվել էլեկտրասյանն ու ծաղկի սրահին
11:18
05 Ապրիլի 2021
Կրակոցներ Ծաղկաձորի խաղատներից մեկի մոտ. կասկածյալների թվում է Հայաստանի քաղաքապետերից մեկը
Կրակոցներ Ծաղկաձորի խաղատներից մեկի մոտ. կասկածյալների թվում է Հայաստանի քաղաքապետերից մեկը
20:25
04 Ապրիլի 2021
Խոշոր և ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր
Խոշոր և ողբերգական ավտովթար Արարատի մարզում, բախվել է 3 մեքենա, կա զոհ ու վիրավորներ
14:00
03 Ապրիլի 2021
Հայաստանում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, այս անգամ Գեղարքունիքում
Հայաստանում մեկ օրվա մեջ երկրորդ երկրաշարժն է գրանցվել
12:52
03 Ապրիլի 2021
Սյունիքում երկրաշարժ է գրանցվել
Սյունիքում երկրաշարժ է տեղի ունեցել
19:40
02 Ապրիլի 2021
Տիգրանաշենի մոտակայքում հայտնաբերվել է 50–ամյա տղամարդու դի`պարանոցին փաթաթված ժապավենով և կտրած վերքերով
Տիգրանաշենի մոտակայքում հայտնաբերվել է 50–ամյա տղամարդու դի`պարանոցին փաթաթված ժապավենով և կտրած վերքերով
23:45
01 Ապրիլի 2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes–ն ու Mazda–ն, վերջինիս վարորդը մահացել է, նրա կինն ու 3 երեխաները հոսպիտալացվել են
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes–ն ու Mazda–ն, վերջինիս վարորդը մահացել է, նրա կինն ու  3 երեխաները հոսպիտալացվել են
21:10
01 Ապրիլի 2021
Հայտնի է երիտասարդ մոր և նրա 7–ամյա դստեր մահվան նախնական պատճառը
Հայտնի է երիտասարդ մոր և նրա 7–ամյա դստեր մահվան նախնական պատճառը
14:05
01 Ապրիլի 2021
Սարսափելի դեպք Երևանում. բնակարաններից մեկում հայտնաբերվել են 27–ամյա մոր և նրա 7–ամյա դստեր դիերը
Սարսափելի դեպք Երևանում. բնակարաններից մեկում հայտնաբերվել են 27–ամյա մոր և նրա 7–ամյա դստեր դիերը
18:39
31 Մարտի 2021
Եղվարդում մարդատար ԳԱԶԵԼ է հրդեհվել
Եղվարդում մարդատար ԳԱԶԵԼ է հրդեհվել
14:54
31 Մարտի 2021
Սյունիքում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել
Սյունիքում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել