Ուժեղ քամին Երևանում վնասներ է պատճառել (ՖՈՏՈ)

02.08.2024, 10:52
Կոտրված ծառեր, վնասված թիթեղներ․ ուժեղ քամու հետևանքները Երևանում․ ՖՈՏՈ
Ուժեղ քամին Երևանում վնասներ է պատճառել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/Նովոստի–Արմենիա/․ Օգոստոսի 1-ին, ժամը 20:25-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան քաղաքի Պարոնյան, Սպենդիարյան, Աբովյան փողոցներում վնասվել են անձրևատար խողովակներ, թիթեղներ, տապալվել են ծառեր, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ 

Փրկարարները իրականացրել են թիթեղների ապամոտնաժման, խողովակների ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ: