Ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ (ՖՈՏՈ)

11.02.2024, 23:30
Երևանում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել․ կան տուժածներ․ ՖՈՏՈ
Ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան տուժածներ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 11-ին, ժամը 08:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 - рис.1

Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.) և թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս ավտոբուսի ուղևորներից մեկի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:–0–