Toyota–ն ամբողջությամբ այրվել է Ուջան-Ագարակ ճանապարհին (ՖՈՏՈ)
18.07.2024,
15:26
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 18-ին, ժամը 12։52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուջան-Ագարակ ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել՝ 13:34-ին: Այրվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենան։

