411.87
4.03
387.24
+11
Եղանակը Երևանում
Հայ

Տղերքը վառված թռան դուրս. մանրամասներ այսօր Երևանում գրանցված պայթյունից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

17:10
02 Փետրվարի 2022
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 2-ին, ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

пожар, эксклюзив

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

пожар, эксклюзив

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:08-ին, մարվել՝ 12:42-ին:

Այրվել են բենզալցակայանի շինությունը՝ 7 քմ և «GAZ 53» մակնիշի բենզատար ավտոմեքենան (բաքում՝ 4.5 տոննա վառելիք)։

Բենզալցակայանի աշխատակից Լ. Բ.-ն (ծնված 1985 թ․) ստացել է դեմքի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ և հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

 Ինչպես հաղորդում է news.am-ը, ավտոմեքենան պայթյունի հետևանքով բռնկվել է:

Ականատեսներից Գառնիկ Գալստյանի խոսքով, բենզալցակայանի դիմաց ավտոմեքենա էր կանգնած, որը պայթյունի հետևանքով բռնկվել է։

«Գործ էի անում, տեսա, որ պաժար է, չիմացա ինչից էր կպել։ Ավտո էր կանգնած, քաշեցինք, հանեցինք։ Լավ է, տղերքը հասան, փրկեցին։ Տղերքը վառված թռան դուրս, դեմքը վառված էր այդ մարդու, տարան բժշկի։ Հերթափոխի պետին են տեղափոխել հիվանդանոց», - պատմել է նա։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
50
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:08
04 Օգոստոսի 2023
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
Եվրոպայից վերադարձած 25–ամյա երիտասարդը նետվել է կամրջից, նա հեռախոսում երկտող է թողել
14:43
04 Օգոստոսի 2023
26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
ՀՐԱՏԱՊ. 26–ամյա կինն ու նրա դուստրը որոնվում են որպես անհետ կորած. ՎԻԴԵՈ
13:46
04 Օգոստոսի 2023
Երկու մլն դրամ, ոսկյա զարդեր, բանկային և նույնականացման քարտեր. 27-ամյա կինն անձամբ էր տվել ծանոթին
Երիտասարդը զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ կնոջ ձեռքից 2 մլն դրամ են հափշտակել, բայց իրականությունն ամբողջովին այլ էր
09:43
04 Օգոստոսի 2023
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
Գյուրզա, իժ, շահմար. 3 օրում օձերի հայտնաբերման մասին 20 ահազանգ է ստացվել
14:05
03 Օգոստոսի 2023
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին
Սարամասում 22–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. պարզվել է, որ նա նետվել է մեքենայից ու գլխով հարվածել քարին
11:59
03 Օգոստոսի 2023
35–ամյա կինը մտել է ընկերուհու տուն ու գողացել բրենդային հագուստով ճամպրուկներ (ՎԻԴԵՈ)
35–ամյա կինը հարմարեցված բանալիով մտել է ընկերուհու տուն ու գողացել բրենդային հագուստով ճամպրուկներ. ՎԻԴԵՈ
10:01
03 Օգոստոսի 2023
Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել, կա վիրավոր
Եղվարդի խճուղում մեքենաներ են բախվել, կա վիրավոր
20:11
02 Օգոստոսի 2023
Ողբերգական վրաերթ. աղբատար մեքենան վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու
Աղբատար մեքենան, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել 59-ամյա տղամարդու
15:57
02 Օգոստոսի 2023
Միաժամանակյա 94 խուզարկություն, ընդհատակյա լաբորատորիաներ, կալանավորվածներ. ՔՈԳՎ բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Տելեգրամ… Այս բառը երբեմն ասոցացվում է թմրանյութի հետ. ՎԻԴԵՈ
12:13
02 Օգոստոսի 2023
50-ամյա տղամարդը խեղդամահ է արել անկողնային վիճակում գտնվող 86-ամյա մորը, հայտնի է պատճառը
50-ամյա տղամարդը խեղդամահ է արել անկողնային վիճակում գտնվող 86-ամյա մորը, հայտնի է պատճառը
15:02
01 Օգոստոսի 2023
Մոլագարն աղջկան 14 տարի պահել է սեռական ստրկության մեջ (ՎԻԴԵՈ)
14 տարի սեռական ստրկության մեջ գտնվող աղջիկը փախել է մոլագարից. ՎԻԴԵՈ