411.29
6.53
395.05
+14
Եղանակը Երևանում
Հայ

Տղամարդը սոցցանցերում շանտաժի միջոցով սեռական հարաբերությունների է հարկադրել մի շարք աղջիկների. նրանցից մեկը 13 տարեկան է

11:10
05 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է շանտաժի եղանակով անձին սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ տղամարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել անչափահաս աղջկա հետ:

Փոխադարձ շփման ընթացքում նա տեղեկացել է, որ աղջիկը 13 տարեկան է, սակայն շարունակելով կայքի միջոցով շփվել նրա հետ՝ համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարը, որն ստանալուց հետո տղամարդն իր կողմից օգտագործվող այլ էջից հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան, ներգործել նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել և պահանջել ու ստացել է վերջինիս մերկ մի քանի այլ լուսանկարներ ևս: Այնուհետև, դարձյալ շանտաժի ենթարկելով՝ պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով իր պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարներն ուղարկել նրա դասընկերներին, ինչպես նաև՝ տարածել համացանցով՝ այդկերպ անչափահասին հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև՝ նույն տղամարդու կողմից շանտաժի եղանակով երեք այլ անձանց սեռական հարաբերության հարկադրելու դեպքերի վերաբերյալ ևս:

Այսպես՝ տղամարդը «ВКонтакте. com» սոցիալական կայքում դարձյալ գրանցել է իգական սեռի ներկայացուցչի անուն ազգանունով մեկ այլ էջ և դրա միջոցով ծանոթացել ու նամակագրություն է վարել Լոռու մարզի բնակչուհու հետ, ներգործել է նրա հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել, պահանջել և ստացել է վերջինիս մերկ լուսանկարները, շանտաժի ենթարկելով` պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հիշյալ պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում` այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Բացի այդ, տղամարդը նույն եղանակով ծանոթացել է մեկ այլ՝ 16 տարին լրացած աղջկա հետ, համոզել և նրանից ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Լուսանկարներն ստանալուց հետո տղամարդը հաղորդագրություններ է ուղարկել դպրոցահասակ աղջկան և ներգործելով նրա հոգեկան աշխարհի վրա ու շանտաժի ենթարկելով՝ պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով հակառակ դեպքում նշված լուսանկարները տարածել համացանցով՝ այդկերպ տասնվեց տարին լրացած անչափահասին հարկադրելով իր հետ ունենալ սեռական հարաբերություններ:

Մեկ այլ դեպքով նույն տղամարդը «facebook.com» սոցիալական կայքում նամակագրություն է վարել Տավուշի մարզի բնակչուհու հետ, փոխադարձ շփման ընթացքում ներգործել է վերջինիս հոգեկան աշխարհի վրա, շանտաժի ենթարկել, պահանջել և ստացել է վերջինիս մերկ լուսանկարները: Նշված լուսանկարներն ստանալուց հետո, դարձյալ շանտաժի ենթարկելով, տղամարդը կնոջից պահանջել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նշված լուսանկարները հրապարակել նրա համագյուղացիների, հարազատների շրջանում՝ այդկերպ կնոջը հարկադրելով իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով (Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) (3 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործ՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:53
26 Նոյեմբերի 2022
4 զոհ և վիրավորներ. Գեղարքունիքում գիշերը խոշոր ավտովթար է գրանցվել (ՖՈՏՈ)
4 զոհ և վիրավորներ. Գեղարքունիքում գիշերը խոշոր ավտովթար է գրանցվել. ՖՈՏՈ
23:51
25 Նոյեմբերի 2022
Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում 70-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, սպանության մեջ կասկածում են նրա աղջկան
Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում 70-ամյա կնոջ դի է հայտնաբերվել, սպանության մեջ կասկածում են նրա աղջկան
20:51
24 Նոյեմբերի 2022
Երևանի «Լունապարկում» ատրակցիոններից մեկը պոկվել ու մոտ 6 մետր շպրտվել է, 29-ամյա տղամարդը հոսպիտալացվել է
Երևանի «Լունապարկում» ատրակցիոններից մեկը պոկվել ու մոտ 6 մետր շպրտվել է, 29-ամյա տղամարդը հոսպիտալացվել է
20:27
24 Նոյեմբերի 2022
Հրդեհ է բռնկվել Դիլիջանի զորամասերից մեկի մոտակայքում
Դիլիջանի զորամասերից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել, դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
20:00
24 Նոյեմբերի 2022
ԱՄՆ-ից Globbing-ի միջոցով փորձել են մարիխուանա տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ-ից Globbing-ի միջոցով փորձել են մարիխուանա տեղափոխել Հայաստան. ՎԻԴԵՈ
12:43
24 Նոյեմբերի 2022
Արարատի մարզում Opel-ը գլխիվայր շրջվել է, կա զոհ ու վիրավոր
Արարատի մարզում Opel-ը գլխիվայր շրջվել է, կա զոհ ու վիրավոր
14:12
23 Նոյեմբերի 2022
25-ամյա երևանցին Տելեգրամով 40 փաթեթ թմրանյութ էր ձեռք բերել՝ առցանց վաճառելու նպատակով (ՎԻԴԵՈ)
25-ամյա երևանցին Տելեգրամով 40 փաթեթ թմրանյութ էր ձեռք բերել՝ առցանց վաճառելու նպատակով. ՎԻԴԵՈ
21:48
22 Նոյեմբերի 2022
Գյումրիում 35-ամյա քաղաքացին բարձրացել է ծառն, այնուհետև իջել և ինքնահրկիզվել
Գյումրիում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել
16:03
22 Նոյեմբերի 2022
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում ուսանողներ ու դասախոսներ են տարհանվել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում ուսանողներ ու դասախոսներ են տարհանվել
15:39
22 Նոյեմբերի 2022
Հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու փամփուշտներ. «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից 27-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու փամփուշտներ. «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահից 27-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել. ՎԻԴԵՈ
15:55
21 Նոյեմբերի 2022
Արտակարգ դեպք Երևանում. 18-ամյա երևանցին դանակահարել է 45-ամյա տղամարդուն ու նրա որդուն
Արտակարգ դեպք Երևանում. 18-ամյա երևանցին դանակահարել է 45-ամյա տղամարդուն ու նրա որդուն
12:24
21 Նոյեմբերի 2022
Խոշոր հրդեհ Խանջյան փողոցի բնակարաններից մեկում. կա զոհ
Խոշոր հրդեհ Խանջյան փողոցի բնակարաններից մեկում. կա զոհ