Տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ հուլիսի 4-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 00։50-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։
Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։
Մինչ փրկարարների և ոստիկանների ժամանումը, այդ քաղաքացին, ով 50-ից 55 տարեկան տղամարդ է, իրեն ցած է նետել։
Դեպքի փաստով քննչական բա ժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, մահացածի ինքնությունը պարզվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

