Տաքսու վարորդը ուղևորից վերցրել է 20 հազար դրամ, որ մանրի ու փախել է (ՎԻԴԵՈ)
20:45
12 Փետրվարի 2021
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 11-ին, ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում կողոպուտի վերաբերյալ հաղորդում է ստացվել։
Загружается новость ... "Лево"
Աշտարակում բնակվող մի կին ահազանգել էր ոստիկանություն ու հայտնել, որ տաքսու վարորդն իրենից փող է հափշտակել։
Տուժողի հետ զրույցից պարզ է դարձել, որ տղամարդը նրանից 20 հազար դրամանոց է վերցրել, որ մանրի, բայց փողը բացահայտ հափշտակել ու փախել է։
Ավանի քրեական հետախույզները կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու միջոցառումներ են ձեռնարկել, որոնք արդյունք են տվել դեպքից ժամեր անց։
«Շուտով հայտնի է դարձել կասկածվողի ինքնությունը։ Էջմիածնի բնակիչ, 41-ամյա տղամարդուն ոստիկանները հայտնաբերել են նույն օրը, ժամը 21-ի սահմաններում, և Դավիթ Անհաղթի փողոցից բերման են ենթարկել Ավանի բաժանմունք։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–