433.09
4.17
413.45
+13
Եղանակը Երևանում
Հայ

Տաքսու վարորդը կացնի պոչով խփել է տղամարդու գլխին ու հափշտակել 300 հազար դրամ (ՎԻԴԵՈ)

17:15
21 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 20-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դրախտիկ գյուղի մոտ տաքսու վարորդը կացնի պոչով խփել է մի տղամարդու գլխին և հափշտակել 400.000 դրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

«Մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողներին տուժողը հայտնել է, որ դեկտեմբերի 20-ին Չարենցավանից տուն վերադառնալիս մոխրագույն «Օպելի» վարորդը, որին ինքը չի ճանաչել, առաջարկել է փողի դիմաց իրեն տեղափոխել Վարդենիս: Ճանապարհին, մի սննդի կետում միասին ճաշելիս, վարորդը նկատել է, որ տղամարդու մոտ փող կա։ Վարդենիսի ճանապարհին՝ Դրախտիկ գյուղի մոտ, տաքսու վարորդը մեքենան կայանել է ամայի վայրում, ուղևորին իջեցրել, գցել է գետնին ու, բռնություն գործադրելով, հափշտակել 300.000 դրամ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Սևանի և Ճամբարակի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել Սևան քաղաքի բնակիչ, 51-ամյա մի տղամարդ: Նա ձերբակալվել է։

Դեպքի առթիվ ավազակության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Կատարվում է նախաքննություն:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:49
04 Հոկտեմբերի 2023
Սնկի արտադրամասում հայտնաբերվել է տիրոջ կախված դին. նա երկտող է թողել
Սնկի արտադրամասում հայտնաբերվել է տիրոջ կախված դին. նա երկտող է թողել
10:16
04 Հոկտեմբերի 2023
Ողբերգական ավտովթար Գյումրի–Երևան ճանապարհին. 3 մարդ մահացել է, տուժել է 4 մարդ, այդ թվում` երեխաներ (ՖՈՏՈ)
Ողբերգական ավտովթար Գյումրի–Երևան ճանապարհին. 3 մարդ մահացել է, տուժել է 4 մարդ, այդ թվում` երեխաներ. ՖՈՏՈ
14:59
02 Հոկտեմբերի 2023
Երևանում փեսան դանակով հարձակվել է աներձագի վրա, վերջինս երկաթյա խողովակով հարվածել է գլխին ու սպանել
Երևանում փեսան դանակով հարձակվել է աներձագի վրա, վերջինս երկաթյա խողովակով հարվածել է գլխին ու սպանել
10:44
02 Հոկտեմբերի 2023
Կրակոցներ Կոտայքում. հիվանդանոց է տեղափոխվել 4 անձ` հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում
Կրակոցներ Կոտայքում. հիվանդանոց է տեղափոխվել 4 անձ` հրազենային վնասվածքներով և դանակահարված վիճակում
08:54
02 Հոկտեմբերի 2023
Մեքենան կողաշրջվել է Երևան-Սևան ճանապարհին, կա տուժած
Մեքենան կողաշրջվել է Երևան-Սևան ճանապարհին, կա տուժած
23:46
30 Սեպտեմբերի 2023
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
ՀՀ-ում մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը. նա բռնի տեղահանվել էր Արցախից
13:49
29 Սեպտեմբերի 2023
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են մեծահասակների մահվան դեպքեր
10:17
29 Սեպտեմբերի 2023
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
Խոշոր ավտովթար Ալավերդի-Շնող ճանապարհին, կան տուժածներ
12:33
28 Սեպտեմբերի 2023
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
Ողբերգական դեպք Երևանում. մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա երեխան մահացել է
20:46
27 Սեպտեմբերի 2023
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» էր իրացնում
Երևանում 43-ամյա կինը սեփական դեղատնից «Լիրիկա» տեսակի թմրանյութ էր իրացնում