551.46
6.44
480.83
0
Եղանակը Երևանում
Հայ

Տավուշում UAZ Patriot–ը գլորվել է ձորը, մահացած և վիրավոր քաղաքացիները նախարարության աշխատակիցներ են

11:21
26 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Տավուշում գրանցված ավտովթարի հետևանքով Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ են մահացել ու վիրավորել։ 

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հոկտեմբերի 25-ին, ժամը 21:39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 30-րդ կմ-ի մոտակայքում՝ «Քրքրուտ» կոչվող հանդամասում, «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը (մոտ 150 մ)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փրկարարները Ս․ Բ․-ի դին և տուժած Ն․ Պ․-ին (ծնված 1989 թ.) տեղափոխել են Բերդ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 150 մետր հեռավորության վրա հայտնաբերել են Կ․ Պ․-ի (ծնված 1964 թ.) և Ա․ Ա․-ի (ծնված 1981 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան։

Ինչպես Facebook–յան իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, պատահարի արդյունքում մահացած և վիրավոր քաղաքացիները ՇՄՆ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի» անտառտնտեսություն մասնաճյուղի Նավուրի անտառապետության անտառապահներն են։ 

«Գիշերային ստուգայցի ժամանակ, կորցնելով մեքենայի կառավարումը, գահավիժել են ձորը։ «Արծվաբերդ» մասնաճյուղի տնօրենը ծանր վնասվածքներով այժմ գտնվում է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում, կյանքին վտանգ չի սպառնում։ Ցավակցում եմ մեր գործընկերների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին. ուժ և տոկունություն եմ ցանկանում», – նշել է նախարարը։ 

Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին անձնվիրաբար և անշահախնդիր ծառայության համար։

«Պատահարը տեղի է ունեցել ամենախնդրահարույց տարածաշրջաններից մեկի՝ «Արծվաբերդի» անտառտնտեսության Նավուրի անտառապետության «Թթու ջուր» կոչվող հատվածում, որտեղ վերջին շրջանում ահագնացել էին ապօրինի հատումները, և մի շարք անտառխախտումների դեպքերով էլ հաղորդումներ էին ներկայացվել իրավապահներին։ Այս ցավալի միջադեպը ևս մեկ ազդակ է, որ պետք է սթափվել և զերծ մնալ ապօրինի անտառհատումների արգահատելի գործելաոճից», – նշել է նախարարը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:02
14 Հունվարի 2022
ՀՀ երկու քաղաքացի է մահացել Մոսկվայի հյուրանոցներից մեկի վերելակի անկման հետևանքով
ՀՀ երկու քաղաքացի է մահացել Մոսկվայի հյուրանոցներից մեկի վերելակի անկման հետևանքով
20:07
13 Հունվարի 2022
Սարսափելի դեպք Երևանում. մեքենան բախվել է գազատարին, հրդեհ է բռնկվել, մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի, հրշեջներից մեկը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Սարսափելի դեպք Երևանում. մեքենան բախվել է գազատարին, հրդեհ է բռնկվել, մեքենայում հայտնաբերվել է մոխրացած դի, հրշեջներից մեկը վիրավոր է. ՎԻԴԵՈ
15:50
13 Հունվարի 2022
Կրակել է գարեջրատան աշխատակցուհու ուղղությամբ. հայտնի են Երևանում գրանցված միջադեպի հանգամանքները (ՎԻԴԵՈ)
Կրակել է գարեջրատան աշխատակցուհու ուղղությամբ. հայտնի են Երևանում գրանցված միջադեպի հանգամանքները. ՎԻԴԵՈ
11:03
13 Հունվարի 2022
Արմավիր–Գյումրի ճանապարհին Nissan Tiida–ն բախվել է սյանը, 40–ամյա վարորդը տեղում մահացել է
Արմավիր–Գյումրի ճանապարհին Nissan Tiida–ն բախվել է սյանը, 40–ամյա վարորդը տեղում մահացել է
12:56
12 Հունվարի 2022
Մտել է տուն, լոգարանում հայտնաբերել կնոջ ու դստեր դիերը. դաժան դեպք Արարատում
Մտել է տուն, լոգարանում հայտնաբերել կնոջ ու դստեր դիերը. դաժան դեպք Արարատում
12:08
12 Հունվարի 2022
Երևանում հայտնաբերվել է հայտնի բանկերից մեկի աշխատակցի դին
Երևանում հայտնաբերվել է հայտնի բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին
11:13
12 Հունվարի 2022
Թբիլիսյան խճուղում բախվել են Toyota–ն ու BMW–ն, վերջինս հրդեհվել է. կան տուժածներ (ՎԻԴԵՈ)
Թբիլիսյան խճուղում բախվել են Toyota–ն ու BMW–ն, վերջինս հրդեհվել է. կան տուժածներ. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:00
12 Հունվարի 2022
Երևանի գարեջրատներից մեկում կրակոցներ են հնչել, մատուցողուհին վիրավորվել է
Երևանի գարեջրատներից մեկում կրակոցներ են հնչել, մատուցողուհին վիրավորվել է
11:14
11 Հունվարի 2022
Գեղարքունիքում բախվել են մարդատար «Գազելն» ու Mercedes–ը, կա 7 վիրավոր
Գեղարքունիքում բախվել են մարդատար «Գազելն» ու Mercedes–ը, կա 7 վիրավոր
22:15
10 Հունվարի 2022
Երևանի բնակարաններից մեկում մայր և որդու դիեր են հայտնաբերվել
Երևանի բնակարաններից մեկում մայր և որդու դիեր են հայտնաբերվել
13:02
10 Հունվարի 2022
Տեղում բռնվել է. Աշտարակում 44–ամյա տղամարդուն բռնել են վճարային տերմինալից գողություն կատարելու պահին (ՎԻԴԵՈ)
Տեղում բռնվել է. Աշտարակում 44–ամյա տղամարդուն բռնել են վճարային տերմինալից գողություն կատարելու պահին. ՎԻԴԵՈ
11:01
10 Հունվարի 2022
Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. 43–ամյա կինը տեղում մահացել է
Ողբերգական ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. 43–ամյա կինը տեղում մահացել է