525.36
7.42
476.73
+16
Եղանակը Երևանում
Հայ

Տավուշում 5 օտարերկրացիներ հոսպիտալացվել են թունավորման ախտանիշներով

11:48
25 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Տավուշի մարզի Իջևանի և Դիլիջանի բժշկական կենտրոններ են տեղափոխվել օտարերկրյա 5 քաղաքացի՝ հետևյալ ախտանշաններով՝ կտրուկ ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում և ընդհանուր թուլություն, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Հիվանդները կերել են անտառից իրենց իսկ հավաքած սունկը: Նախնական ախտորոշվել է «էկզոգեն թունավորում սնկից»:

Հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար: Ներկայումս հիվանդները տեղափոխվում են  Երևան՝ բուժումը շարունակելու համար:

Սնկի թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ, չհավաքել սունկ ճանապարհների եզրերից, ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սունկը շատ հաճախ աճում է ուտելի սնկի մոտ և կարող է արտաքին տեսքով շատ նման լինել, չկա որևէ մշակման միջոց, որը կչեզոքացնի սնկի թույնը, սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական միջոցները, ըստ որի՝ եփելու ընթացքում արծաթը սևանում և սևացնում է սնկային արգանակը, կամ թունավոր սնկին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները, չուտել հում սունկ, երեխաներին չկերակրել սնկով, աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել սունկ, սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր, թարմ սունկը 1 օրից ավելի չպահել` նույնիսկ սառնարանային պայմաններում, չզբաղվել ինքնաբուժմամբ։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:55
13 Հոկտեմբերի 2019
Վրաերթ Երևանում. տուժածներից մեկի վիճակը ծանր է
Նախօրեի երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
12:37
13 Հոկտեմբերի 2019
Որպես անհետ կորած 78–ամյա տղամարդը հայտնաբերվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է
Որպես անհետ կորած 78–ամյա տղամարդը հայտնաբերվել է, նա վերակենդանացման բաժանմունքում է:
22:19
11 Հոկտեմբերի 2019
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում
Սանկտ Պետերբուրգ-Երևան օդանավը տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Թբիլիսիում:

21:15
11 Հոկտեմբերի 2019
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր
Ոստիկանը գողացել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը. նախապատրաստվում են նյութեր:
17:46
11 Հոկտեմբերի 2019
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ (ՎԻԴԵՈ)
Մոտ 111մլն դրամի վնաս. տղամարդը Երևանի բնակարաններից մեկից հափշտակել է գումարով և ոսկյա զարդերով ճամպրուկ:
16:04
11 Հոկտեմբերի 2019
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Մալաթիայում տեղի ունեցած սպանության կադրերը:
20:58
10 Հոկտեմբերի 2019
Ռազմական ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառով հետաձգվել է Եկատերինբուրգ-Երևան չվերթը
Հինգշաբթի Ан-12 ռազմական ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանում:
13:55
10 Հոկտեմբերի 2019
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի
Պատահար An-74 օդանավում. ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց հենասարքերի:
10:44
10 Հոկտեմբերի 2019
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է
Սպանություն Երևանում. սպանվածը 20–25 տարեկան է:
17:48
09 Հոկտեմբերի 2019
Տարհանվել է 411 աշակերտ և 58 ուսուցիչ. Գյումրիի դպրոցում ռումբ չի հայտնաբերվել
Հոկտեմբերի 9-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:
12:33
09 Հոկտեմբերի 2019
Բորբոսնած կոնֆետ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել (ՖՈՏՈ)
Բորբոսնած կոնֆետներ, ժամկետանց աղացած միս. Արտաշատի խանութներից մեկում ժամկետանց սննդամթերք է ոչնչացվել:
11:46
09 Հոկտեմբերի 2019
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Ահազանգ ԱԻՆ–ում. Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված: